2569 դիտում
09:28 30-10-2021
Ամենափոքր համայնքում սեփական թեկնածուին «թագավոր» պետք է կարգեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ մի կերպ չի համակերպվում մի քանի համայնքներում գրանցած պարտության հետ։ ՔՊ -ն, հիշեցնենք, Գորիսում, Գյումրիում ու Մեղրիում քաղաքապետ ընտրելու համար բավարար չափով ավագանու մանդատ չի ստացել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները, բացի առաջիկա ՏԻՄ ընտրություններին ավելի մեծ խանդավառությամբ ու ջերմեռանդորեն պատրաստվելը, փորձում են այլ ուժերից ավագանու մանդատ ստացած թեկնածուների վրա ազդել։ Դա անում են տարբեր մեթոդներով՝ համոզելով, բարեխոսելով, գումար կամ ցանկալի աշխատատեղ առաջարկելով։ Բանը անգամ ահաբեկելուն կամ վախեցնելուն է հասնում։
Մեզ հասած տեղեկություններով՝ իշխանությունն անում է ամեն բան, որ իրենց պակասող ձայները ստանա ու սեփական թեկնածուին համայնքապետ դարձնի։ Կուսակցականացվածությունից դժգոհող Փաշինյանի ու թիմակիցների համար այժմ, փաստորեն, կենաց-մահու խնդիր է դարձել թեկուզ ամենափոքր համայնքում սեփական թեկնածուին «թագավոր» կարգելը, որ հանկարծ ու հանկարծ որևէ այլ մեկը չթփրտա։ Սա ոչ այլ ինչ է, քան իշխանության վրա դողալու ու այն կորցնելու վախի դրսևորում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2594 դիտում
10:48 13-11-2018
Եթե չեն առաջադրվում, ապա պետք է սատարեն ընտրատարածքում կուսակցության առաջադրված թեկնածուին. «Ժողովուրդ»
5621 դիտում
09:58 21-10-2018
Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. 4 համայնքում քաղաքապետ են ընտրում
Այս բաժնից
10492 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am