Բռնցքամարտի ԱԱ. Կարեն Տոնականյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բելգրադում ընթացող Աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակիչում Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը մրցում էր Մալին ներկայացնող Կարիմ Աբդուլ Բատհիմի հետ:
Մենամարտի առաջին իսկ րոպեից Տոնականյանը տիրեց ռինգի կենտրոնին՝ մրցակցին զրկելով ազատ գործելու հնարավորությունից: 2-րդ ռաունդում մեր մարզիկը ավելացրեց ճնշումը: Նա մրցակցին սեղմում էր ռինգի պարաններին ու բազմաթիվ ուժգին հարվածներ հասնցում:
3-րդ ռաունդի մեկնարկում Տոնականյանի ձախ կողային հարվածից մրցակիցը ցնցվեց, ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը, իսկ մրցաշարի պատասխանատու բժիշկը մրցակցի առողջությունից ելնելով թույլ չտվեց որպեսզի շարունակվի մենամարտը: Արդյունքում Տոնականյանը հաղթանակ տարավ ու դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչում է: