211652_close_icon

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Կարեն Տոնականյանը նույնպես հաղթեց Թուրքիայի ներկայացուցչի ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6089 դիտում article-date 17:13 18-06-2017
Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները շարունակում են հաղթանակների շարքը: Քիչ առաջ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթեց թուրք Իբրահիմ Գոգչեկին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այսպիսով, պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչները միայն հաղթանակ են տոնել: Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Վերջինս կմրցի Էստոնիան ներկայացնող Արտուր Զարվայի հետ: Հիշեցնենք, որ երեկ Եվրոպայի առաջնություում Նարեկ Մանասյանն էր իր մեկնարկային մենամարտում հաղթել թուրք Ակսին Բուրակին և դուրս եկել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր