114745 դիտում
15:00 29-10-2021
Դիմակավորված զինված ավազակային հարձակում՝ ոստիկանության Տաշիրի բաժնի նախկին պետի տեղակալի տան վրա, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Տաշիրի բաժին, որ «դեմքի ձախ կեսի հրազենային վնասվածք՝ ստորին ծնոտի կոտրվածքով, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային կույր թափանցող վիրավորում, լարված հեմոպնևմոթորաքս՝ ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաղաացի, և «գլխի ճակատային շրջանի պատռված վերք, վերին վերջույթների սալջարդված օջախներ» ախտորոշմամբ՝ մի կին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Արամ Չթչյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Մկրտչյանն ու նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սերոբյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի բնակիչներ՝ 29-ամյա Խալո Նաբոևը և 48-ամյա Սուսաննա Շամոյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 01։30-ի սահմաններում, օգտվելով տան մուտքի դռան՝ բաց լինելու հանգամանքից, ինքնաձիգերով զինված, դիմակավորված 2 հոգի մտել են նշված անձանց տուն, զենքի սպառնալիքի տակ պահանջել ոսկյա զարդեր և գումար։
Այդ ընթացքում դիմակավորված ճիվաղներից մեկը իր մոտ եղած ինքնաձիգի խզակոթով հարվածել է Ս. Շամոյանի գլխին, իսկ երկրորդ ճիվաղը բարձրացել է տան 2-րդ հարկ, տակնուվրա արել սենյակները՝ փնտրելով իրենց պահանջածը։
Այդ սարսափելի իրավիճակից մոտ 5 րոպե անց տուն է վերադարձել որդին՝ Խ. Նաբոևը, որտեղ էլ մորը հսկող զինված տականքը, տեսնելով, որ տղան տուն է մտնում, դուրս է եկել բակ և իր մոտ եղած ավտոմատից անկանոն կրակոցներ է արձակել որդու ուղղությամբ։
Նույն պահին 2-րդ հարկում գտնվող զինված ճիվաղը փորձել է տնից դուրս գալ, ու մայրը, վտանգելով իր կյանքը, խոչընդոտել է, և նրանց միջև քաշքշուկ է առաջացել։ Մայրը բացել է տականքի դիմակը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն գիտեն հանցագործներից մեկի ինքնությունը, ում տվյալներն այս պահն նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում։ Նա Տաշիր քաղաքի բնակիչ է՝ նախկինում գողությունների և ավազակային հարձակման համար դատապարտված։
Գողերը տանից հափշտակել են նաև հարսի բջջային հեռախոսը։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կասկածյալներին և նրանց մոտ եղած ինքնաձիգերն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տունը պատկանում է Օթարի Նաբոևին, ով նախկինում աշխատել է ոստիկանության Տաշիրի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, կոչումով ոստիկանության փոխգնդապետ է։ Նա այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: