211652_close_icon
views-count1787 դիտում article-date 11:26 29-10-2021

Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգը բարեփոխումների ակտիվ փուլում է. Սուրեն Պապիկյան

Քաղաքացիական ծառայության համակարգը Հայաստանի Հանրապետությունում գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում:

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ԵՄ «Թվինինգ» ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացման ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

«Լիահույս եմ, որ այս քննարկման ընթացքում բարձրացվող հարցերը իրենց ուրույն լուծումներով կնպաստեն ոլորտի արդիականացման, կմոտարկեն քաղաքացիական ծառայության համակարգը Եվրամիության ուղենիշներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց փոխվարչապետը:

Նա հավելեց, որ ՀՀ-ի կողմից միշտ բարձր են գնահատվում համագործակցությունները: Նրա խոսքով՝  համագործակցող կողմերում կա բավականին մեծ ներուժ, որի օգտագործումը ոլորտի բարեփոխումների համար կարևոր հիմնաքար է, որը նպաստում է ՀՀ-ԵՄ շարունակական  համագործակցությանը:

Նմանատիպ նյութեր