211652_close_icon
views-count5724 դիտում article-date 23:44 28-10-2021

Facebook-ը փոխել է անվանումը

Tert.am-ը գրում է. Ամերիկյան Facebook ընկերությունը, խոշոր ռեբրենդինգի շրջանակում, փոխել է իր անվանումը՝ դառնալով Meta, հայտնում է BBC-ն:

Այս մասին հինգշաբթի առցանց շնորհանդեսի ժամանակ հայտարարել է դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

«Հիմա մենք «Մետա» ենք կոչվում»,- ասել է նա։

Անվան փոփոխությունը հետևում է Facebook-ի վերաբերյալ մի շարք բացասական բացահայտումների և պատմությունների, որոնք հիմնված են ընկերության նախկին աշխատակցի կողմից հրապարակված փաստաթղթերի վրա:

Հիշեցնենք, որ Ֆրենսիս Հոգենը մեղադրել էր ընկերությանը «շահույթն օգտատերերի անվտանգությանը գերադասելու համար»։

Նմանատիպ նյութեր