211652_close_icon
views-count11519 դիտում article-date 22:52 22-09-2021

Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը փոխել է անվանումը

Անվանի հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը փոխել է անվանումը, այժմ այն կոչվում է «Прогресс Сцена Армена Джигарханяна» («Արմեն Ջիգարխանյանի պրոգրես բեմ»): «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը:

Նա նշել է, անվանման նման փոփոխությունը նոր կյանք կտա թատրոնին՝ էներգետիկ, բեկումնային տեսանկյունից: «Դա կարող է լինել սադրիչ, կտրուկ, սակայն դա այն է, ինչի հիմքերը դրել է Արմեն Բորիսովիչը»,- նշել է Գազարովը: Նա ընդգծել է, որ կարևորը թատրոնի անվանման մեջ Արմեն Ջիգարխանյանի անունը պահելն էր, իսկ «Պրոգրես»-ը նախկին կինոթատրոնի անունն է եղել, որի տարածքում էլ այժմ գտնվում է թատրոնը:

Գազարովը հայտնել է, որ փոխվելու է խաղացանկի քաղաքականությունը՝ հավելելով, որ թատրոնի կյանքում այժմ բեկումնային պահ է:

Նմանատիպ նյութեր