211652_close_icon
views-count22650 դիտում article-date 18:54 28-10-2021

Երևանում մեկնարկում է Digitec 2021-ը՝ տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ ցուցահանդեսը. ներկայացված կլինեն շուրջ 100 ընկերություններ

Բարձր  տեխնոլոգիական  արդյունաբերության  նախարարությունը  և  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների  միությունը  ուրախ են հայտարարել Digitec 2021 միջոցառման պաշտոնական բացման մասին։  

Բացումը տեղի կունենա  2021 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը՝  10:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։  

Ցուցահանդեսին 60 տաղավարով ներկայացված կլինեն շուրջ 100 ընկերություններ։ Այս տարի Digitec-ը մաս է կազմում DigiWeek-ի՝ տեխնոլոգիական մի ամբողջ շաբաթ՝ քննարկելու տեխնոլոգիաների ընթացիկ և ապագա մարտահրավերներն ու հնարավորությունները Հայաստանում և դրանից դուրս:

Միջոցառումների շաբաթը մեկնարկել է հոկտեմբերի 27 ին և կավարտվի նոյեմբրի 3-ին։ 

Նմանատիպ նյութեր