2990 դիտում
15:24 28-10-2021
Այս պահին ունենք 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, նրանցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ, թթվածնային կախյալ են. նախարար
Այս պահին մոբիլիզացված են 27 ԲԿ-ներ, որոնք սպասարկում են կովիդ պացիենտների. Ընդհանուր առմամբ 3050 մահճակալ այս պահին պրակտիկորեն անընդհատ զբաղված է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրհեղ ծանր վիճակում գտնվող 307 եւ թոքային օդափոխության սարքերին միացված 152 քաղաքացի:
Այս շտամի առանձնահատկությունն է, որ թե հիվանդության ընթացքի ծանրության, թե վարակելիության առումով, թե տարիքային առումով իսկապես ավելի ծանր վիճակում է մեզ դնում: Այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում հղիների մոտ: Այս պահին էլ մենք ունենք 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, նրանցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ եւ թթվածնային կախյալ են:
Այս պահին դրական ակտիվ դեպքերի 34433 քաղաքացիների շրջանում պատվաստված քաղաքացիները ընդամենը 1702-ն են:
Հոսպիտալացված մոտ 3100 քաղաքացիներից պատվաստվածների թիվը ընդամենը 96 է, եւ վերակենդանացման բաժանմունքներում գտնվող մոտ 1500 քաղաքացիների մեջ ունենք ընդամենը 5 հոգի, որ պատվաստված են»,-հայտարարեց նախարարը:

Նմանատիպ նյութեր
34840 դիտում
16:11 31-03-2020
Այս պահին շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, իսկ նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում. Փաշինյան
4096 դիտում
11:30 10-01-2016
Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 85 հղի կին, որից 20–ի մոտ` թոքաբորբ. ՀՀ առողջապահության նախարարություն
45182 դիտում
18:12 06-11-2021
«Տաշիր պիցցայի» սննդից թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 122-ի, 6-ի վիճակը ծանր է. ԱՆ
Այս բաժնից
364 դիտում
22:34 28-03-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
349 դիտում
22:19 28-03-2024
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարությունների միջև
379 դիտում
21:42 28-03-2024
Տիգրան Ավինյանը Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր է քննարկել քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ