Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է մեկ ամսով` անվայել վարքագծի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է:
Այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Բարսեղյանը որակազրկվել է Ղազախստանի առաջնության 25-րդ տուրում «Կայրաթի» դեմ հանդիպումից (0:1) հետո երկրպագուների հասցեին անհարգալից ժեստի համար։ Ֆուտբոլիստը որակազրկվել է մեկ ամսով:
Ավելի վաղ` լուրեր կային, որ հայ կիսապաշտպանը մոտ է ղազախական ակումբից հեռանալուն:
Նշենք, որ նույն հանդիպմանը դեմարշ իրականացնելու (հանդիպման ընթացքում թիմը խաղադաշտից դուրս հանելու) համար «Աստանայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնովը որակազրկվել է 3 տարով: