«Այաչոյի» ֆուտբոլիստը ծեծկռտուքի համար որակազրկվել է 16 ամսով. տեսանյութ
Ֆրանսիական «Այաչոյի» պաշտպան Ժորիս Սենատին որակազրկվել է Ֆրանսիայի առաջնության 2-րդ լիգայի 5-րդ տուրում՝ «Տուրի» հետ հանդիպման (1:2) ժամանակ ծեծկռտուքի համար:
Ծեծկռտուքին ակտիվորեն մասնակցելու և մրցակցի երկու խաղացողների հարվածելու համար Սենատին որակազրկվել է 16 ամսով:
Ծեծկռտուքի մյուս մասնակիցները՝ «Տուրի» դարպասապահ Բինգուրու Կամարան և «Այաչոյի» դարպասապահ Անտոնի Սկրիբը որակազրկվել են համապատասխանաբար 3 և 5 խաղով: