211652_close_icon
views-count22431 դիտում article-date 20:52 26-10-2021

Անուշ Ավակյան.«Հազար եմ ասել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր օրերում, երբ մարդիկ  հոգսաշատ են և հասկանալի պատճառներով տրամադրության կտրուկ անկում կա բոլորի մոտ, գունավոր ու ուրախ մի բան նկատելիս մարդիկ միանգամից արձագանքում են։ Մի մասը սկսում է մեղադրանքների տարափը, մյուս մասը՝  ոգևորության։  Այսպիսի առիթ էր  նաև երգչուհի Անուշ Ավակյանի «Հազար եմ ասել» երգը։

Գունեղ ու ռիթմիկ  տեսահոլովակ, որն ուղիղ բնութագրում է, թե  ինչպես են հայ կանայք հալ ու մաշ անում իրենց փեսացուներին։

«Երկար ժամանակ բոլորիս մոտ լռություն էր, սիրտ ու հոգի չկար ոչինչ  նախաձեռնելու, բայց այդպես չենք օգնի մեր հայրենիքին, մեր զինվորներին։  Պիտի շարունակենք աշխատել ու ամեն մեկս մեր ոլորտում ինչ- որ նոր բան սկսենք:  Շատ կարևոր են այս շրջանւմ ամուսնությունները։ Մենք պիտի բազմանանք, հզորանանք, ոտքի կանգնենք»,- ասում է երգչուհին։

Երգչուհու խոսքով՝ արձագանքը դրական է մեկ –երկու մեկնաբանություն եղել է, ինչը նորմալ է համարում։

«Երգն ամբողջությամբ ստացվել է ընկերներիս շնորհիվ, որի համար շատ շնորհակալ եմ բոլորին։ Խոսքերը, երաժշտությունը, ձայնագրությունը, բոլորը ընկերներիս հետ համագործակցության արդյունք է, իսկ ահա տեսահոլովակի միտքն ամբողջությամբ իմն է»,-ասաց Անուշը։

Հիշեցնենք, որ 2019 թվականից  Անուշ Ավակյանը համագործակցում է  հայ-ամերկյան պրոդյուսեական  «Global Art» ընկերության հետ և այս տարիների ընթացքում  երգչուհին հասցրել է տարբեր  թեմաներով և  տարբեր  ժանրերում երգեր  և տեսահոլովակներ թողարկել, սակայն նրա խսքով՝ իր երգացանկում հիմնականում տեղ են գտնելու հայրենասիրական ու ժողովրդական երգերը։

Թե ինչ երգ ու տեսահոլովակ է ստացվել, առաջարկում ենք դիտել միասին։
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր