211652_close_icon
views-count76263 դիտում article-date 16:03 26-10-2021

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Սեբաստիա փողոցում՝ «Երևան սիթի»-ի հարևանությամբ, ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է  ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ «Երևան սիթի»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս կարճ ժամանակ անց մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, քանի որ КамАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վարորդն էլ ՀՀ ՊՆ ծառայող է, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևան քաղաքի ռազմական ոստիկանության  ծառայողները՝ ԶԱՏ  պետ Ավետիք Սահակյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Լիպարիտ Ռոստոմյանն ու  Մուշեղ Հովաննիսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն դեպքի վայրում:

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական  կոմիտեի զինվորական  քննչական գլխավոր  վարչության   4-րդ  կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել են  հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչներ   Վարդան Սարգսյանը  և Հայկ Հովհաննիսյանը: 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Վ. Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Պարեկային ծառայությունը,  ռազմական ոստիկանությունն ու քննչական բաժինը  պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր