211652_close_icon
views-count51314 դիտում article-date 23:04 25-10-2021

Քովիդով հիվանդի քույրը դիմել է ոստիկանություն, Գյումրու հիվանդանոցում նրա արարքից զարմացած են. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով,  հոկտեմբեր 18-ին Գյումրի բժշկական կենտրոնում քովիդի դեմ ստացիոնար բուժում ստացող  հիվանդներից մեկի քույրը՝  Վայոց Ձորի մարզի  բնակչուհի Մանիկ Առաքելյանն, ահազանգել  է ոստիկանություն ՝ դժգոհելով, որ մեկուսարանի բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանն ասել  է, թե քրոջը  դուրս կվռնդի հիվանդանոցից։ Նա ոստիկաններին պարզաբանել  է,  որ իր քույրը՝ Աննա Առաքելյանը, հոկտեմբերի 16-ին երկկողմանի թոքաբորբով դիմել  է Գյումրի բժշկական կենտրոն՝  բուժօգնության,  ընդունվել է ստացիոնար  բուժման, իսկ հոկտեմբերի 18-ին նրա մոտ ախտորոշվել է «Քովիդ-19»-ը, սակայն բուժաշխատակիցները ուշադրություն չեն դարձրել  նրան:

Ահազանգողը ոստիկաններին նաև ասել է, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել  հիվանդանոցի բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանի հետ։ Վերջինս  հայտնել է, որ քրոջ առողջական վիճակը մյուս հիվանդների համեմատ ավելի դրական է և յուրաքանչյուր րոպե չեն կարող բուժաշխատող տրամադրել  քրոջ կողքին լինելու համար:

Գյումրու ոստիկանության տեսուչներից մեկը կապ է հաստատել  հիվանդանոցում բուժվող Աննա Առաքելյանի հետ, որը դժգոհել է, թե առանց իր կանչի որևէ բժիշկ իրեն չի մոտեցել , կանչի դեպքում են միայն արձագանքել։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր