Սալահը բենզալցակայանում փակել է բոլոր վարորդների հաշիվները
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը բարի քայլ է կատարել: 27-ամյա եգիպտացին մեքենան բերել է բենզալցակայան և այնտեղ վճարել է բոլոր վարորդների բենզինի հաշիվները: Սալահը եղել է ակումբի մարզահանդերձանքով և ձեռնոցներով:
«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը հումորով է արձագանքել թիմակցի արարքին. «Լսել եմ, բենզալցակայանում բոլորի բենզինի համար վճարել ես: Հիանալի ժեստ է:
Բայց գոնե մի անգամ իմ սուրճի համար վճարած կա՞ս: Սովորաբար, դու ժլատ ես, այդ իսկ պատճառով զարմացել եմ, բայց բոլոր դեպքերում՝ կեցցես»: