Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թոմասյանը այցելել է <<Ապագա սերունդներ>> հիմնադրամ
Հոկտեմբերի 22-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թոմասյանը այցելել է <<Ապագա սերունդներ>> հիմնադրամ: Խորհրդարանի ղեկավարը՝ հիմնադրամի նախագահ Գրիգորի Գաբրիելյանցի ուղեկցությամբ, ծանոթացել է երկրաբանական ծառայության գտածոներին: Ցուցադրված էին շուրջ 10 տեսակի նմուշներ, այդ թվում՝ Վազգենաշենից բերված հատուկ մարմարը, որի քարհանքը, ցավոք, գտնվում է թշնամու ենթակայության տակ :
Քարանմուշները մշակվում են հիմնադրամի գրասենյակի հարակից տարածքում գործող արտադրամասում, որտեղ աշխատում է 12 հոգի, ևս 7 հոգի ներգրավված են երկրաբանական ծառայության մեջ:
Մշակված քարի վաճառքից ստացված հասույթը ուղղվում է <<Ապագա սերունդներ>> հիմնադրամի սահմանամերձ ու փոքր գյուղերում իրականացվող կրթական ու մշակութային ծրագրերին: