1069 դիտում
14:55 07-12-2023
ՔՊ-ի ապագա ծրագրում Արցախի համար ապագա չկա, նրանք ստել են և շարունակում են ստել մինչև այսօր. Սեյրան Օհանյան
ՔՊ-ի ապագա ծրագրում Արցախի համար ապագա չկա, նրանք ստել են և շարունակում են ստել մինչև այսօր։
Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը․
«Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի նիստի ժամանակ կառավարության ղեկավարը, փաստացի, խուսափեց իմ հարցի պատասխանը հնչեցնելուց։ Եվ քանի որ կառավարության հետ հարց ու պատասխանի ձևաչափը հնարավորություն չի տալիս հարց տվողին ներկայացնել իր ամփոփիչ առարկությունը, և վերջին խոսքը պատասխանողն է ասում, հարկ եմ համարում արձանագրել․
1․ Կառավարության ղեկավարը, ինչպես միշտ, խուսափեց Արցախ, Արցախի Հանրապետություն, Արցախի ինքնորոշում բառերն արտաբերելուց՝ ուղղակի վախենալով բարձրաձայն ընդունել խորհրդային միության օրենքներով Արցախի ինքնորոշման փաստը։
2․ Փաստորեն, նա նաև հաստատեց, որ Արցախի Հանրապետության ապագայի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունը ոչ մի ռազմավարություն չունի․ նրանց «ռազմավարական անելիքն է Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը ամրապնդելը», և նրանց ծրագրերում Արցախի համար ապագա չկա։
Այդ դեպքում հարց է առաջանում․ ինչո՞ւ էին Ազգային անվտանգության ռազմավարության ծրագրում խոստանում , որ «Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ»։
Ինչո՞ւ էր գնում Արցախ ու հայտարարում, որ Արցախը Հայաստանը է և վերջ։ Ինչո՞ւ էր Շուշիում տրնգի պարում, երբ ընդամենը ամիսներ անց Արցախի ժողովրդի փոխարեն որոշում էր կայացնելու ու հանձներ Արցախը՝ ստորագրելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Միանշանակ ուզում էր ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովրդի գլուխը ինքն է, սակայն իր անգրագիտության պատճառով հանձնեց, հայաթափեց Արցախը և դեռ փորձում է սահուն խուսափել պատասխանատվությունից՝ ցանկանալով լռեցնել բոլորին, ովքեր հիշեցնում և հիշեցնելու են՝
- ում իշխանության ժամանակ սկսվեց պատերազմը՝ 2020 թ․,
- ով ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ 2020 թ․,
- ով հրահանգ տվեց ետ քաշել հայկական զորքերը այն դիրքերից, որտեղ կանգնած էին նրանք՝ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի 1-ին կետում ամրագրված է․ «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»․ ով տվեց այդ հրահանգը՝ անտեսելով այն փաստը, որ յուրաքանչյուր սանտիմետր հողակտորը հետագայում հիմք է հանդիսանալու սահմանազատման, սահմանագծման համար՝ 2020-2023 թթ․,
- ում իշխանության օրոք ադրբեջանական զորքերն անարգել ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և դիրքավորվեցին, ինչպես իրենց էր հարմար ՝ 2020-2023 թթ․,
- ում կառավարման տարիներին Ադրբեջանը շրջափակեց Արցախը և ամբողջովին հայաթափեց այն՝ ցեղասպանության, էթնիկ զտումների բացահայտ քաղաքականությունն իրականացնելով՝ 2022-2023 թթ․։
Պատասխանն ակնհայտ է՝ պարզ իրականություն, աքսիոմա․ 2018 թ․ մայիսից մինչև այսօր նրանք՝ քպ-ն է իշխանության ղեկին, և նա է գերագույն պատասխանատուն ։
3․ Հայաստանի ներկայիս իշխանության կողմից Արցախի նկատմամբ անտարբերության մտքին երեկ կառավարության ղեկավարը հակադարձեց մեկ բառով՝ երախտամոռություն՝ թերևս նկատի ունենալով և փորձելով շահարկել այն սոցիալական աջակցությունը, որ Հայաստանի Հանրապետությունը տրամադրել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ Արցախի կործանման պահին և կործանումից հետո։ Սակայն այդ աջակցությունը ոչ նրանն է, ոչ էլ իշխանությանը, այլ ողջ ժողովրդինը, ժողովրդի հարկերն ու նվիրատվությունը։
Եվ փաստացի, կառավարության ղեկավարը, չկատարելով իր խոստումները՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր ներկայացնելով, այսօր փորձում է կոմպենսացնել սոցիալական ծրագրերով։
Հիմա ո՞վ է երախտամոռը։
Անկասկած նա, ով ոչ միայն խոստանում և չի կատարում, այլ նաև հրաժարվում է իր խոսքերից։
Այստեղից պարզ հետևություն՝ քպ-ի ապագա կա ապագա ծրագրում Արցախի համար ապագա չկա։ Նրանք ստել են և շարունակում են ստել մինչև այսօր, այնինչ ստեղծված աղետալի իրավիճակում պարտավոր էին ընդունել իրենց սխալները և կամ հեռանային, եթե հասկանում են՝ ինչ է արժանապատվությունը, կամ հետևողականորեն ռազմավարություն իրականացնեին նշված ուղղություններով․
- Արցախյան հակամարտությունը ավարտված չէ, Ադրբեջանն իր հանցավոր գործողություններով ավելի է խորացրել այն և պետք է խստորեն պատասխանատվություն կրի միջազգային նորմերի համաձայն,
-Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանել բոլոր ինստիտուտների գործունեությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Արցախի ժողովրդի կարգավիճակի և հետվերադարձի հարցի վրա,
-բանակցություններն ընդունված և ընդունելի ձևաչափով այլընտրանք չունեն։
Արցախի հարցը չի փակվել, և դրա կարգավորման ռազմավարության մշակման պատասխանատուները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանություններն են։ Այստեղ հապահեղը կործանարար կլինի Արցախի համար և Արցախը հանձնողի, հայաթափողի խարանը ընդմիշտ կմնա Հայաստանի այսօրվա իշխանության ճակատին՝ գրվելով հայոց հազարամյա պատմության մեջ»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
508 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
586 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան