211652_close_icon
views-count1341 դիտում article-date 23:18 21-10-2021

ՀՀ ՊԵԿ նախագահը և Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարն արձանագրություն են ստորագրել. նպպատակն է արդիականացնել մաքսային ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտը

Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում այսօր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի միջև կնքվել է մաքսային կարգավորման ոլորտում միջազգային մի շարք պայմանագրերի գործողության դադարեցման մասին արձանագրություն։ Արձանագրության ստորագրման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված միջազգային պայմանագրերի արդիականության բացակայությամբ, քանի որ դրանցով կարգավորվող իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Եվրասիական տնտեսական միության իրավապայմանագրային բազայի շրջանակում, որոնցով էլ առաջնորդվում են ԵԱՏՄ անդամ պետությունները:

Արձանագրության ստորագրման նպատակը գույքագրման արդյունքում իրավական դաշտի արդիականացումն ու համապատասխանեցումն է գործող պահանջներին։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին

Նմանատիպ նյութեր