1509 դիտում
18:25 11-02-2021
ՊԵԿ նախագահը հանդիպել է ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի հետ. քննարկվել են հարկային վարչարարության թվայնացման ոլորտում համագործակցության և փոխգործակցության հարցեր
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և տեղակալ Աշոտ ՄուրադյանըՌուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության ղեկավարԴանիիլԵգորովի հրավերովփետրվարի 10-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու երկու կառույցներիմիջև համագործակցության ընդլայնման հարցերը: Դիտարկվել են նաև Ռուսաստանի և Հայաստանի հարկային վարչարարությունում կիրառվող առաջադեմ թվային տեխնոլոգիաների, պետության և բիզնեսի միջև թվային փոխգործակցության կառուցման շուրջ փորձի փոխանակման հնարավորությունները:
Մասնավորապես,այցի ընթացքում կողմերը փոխանակվել ենապրանքների հետագծելիության ազգային համակարգերի ստեղծման ոլորտումՀՀ ՊԵԿ և ՌԴ հարկային ծառայության փորձով:Համակարգերը մշակվում են ԵԱՏՄ միջազգային պայմանագրի շրջանակում և կապահովեն հարկային ու մաքսային վարչարարության միասնական մեխանիզմի ստեղծումը: Համակարգերը ավտոմատացված ռեժիմով կբացահայտեն այն ապրանքները, որոնց մասով չեն վճարվել հարկային ու մաքսային վճարները, ինչպես նաև կհայտնաբերեն անբարեխիղճ հարկատուներին:
Հետագծելիության մեխանիզմը հիմնված է հարկատուների միջև պարտադիր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության՝ հետագծելիության վավերապայմանները պարունակող հաշիվ-ապրանքագրերիվրա:
ՀՀ ՊԵԿ և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարները քննարկել են նաև ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրում ապրանքների շրջանառության ֆիսկալ մոնիթորինգի միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը: Նման մեխանիզմի ձևավորման նպատակներն են ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրում ապրանքների շարժի թափանցիկության ևանուղղակի հարկերի վճարման ամբողջականության ապահովումը, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի ավտոմատ հաստատումը, ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի մասնակիցների թվային նույնականացման ներդրումը, հարկային վարչարարության կատարելագործումը՝ իրավական նշանակություն ունեցող ֆիսկալ տեղեկությունների փոխանակման միջոցով, հարկ վճարողների համար էլեկտրոնային ծառայությունների ընդլայնումը:Ֆիսկալ մոնիթորինգի համակարգի ներդրման սկզբնական փուլում Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին ներդնել և գործարկել մեխանիզմի պիլոտային ծրագիրը:
Ռուսաստանի և Հայաստանի հարկային մարմինների ղեկավարները հարկային վարչարարությունում առաջադեմ թվային տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարցերը քննարկելիս փոխանակվել եներկու կառույցներում կիրառվողՀԴՄ-ների օգտագործման ավտոմատացված կառավարման համակարգերի զարգացման փորձով:
Հանդիպման ավարտին ՀՀ ՊԵԿ-ի և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարները կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի հարկային մարմինների միջև հետագա փոխգործակցության անհրաժեշտությունը:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը