2939 դիտում
19:18 20-01-2017
Պետական գույքի կառավարման իրավապայմանագրային դաշտը պարտավորությունների կատարման երաշխավորն է
Վերջին տարիների հետևողական աշխատանքը Պետական գույքի կառավարման վարչությունում ստեղծել է արդյունավետության ու կանխատեսելիության բարձր մակարդակ, ինչը թույլ է տալիս պետական գույքն ավելի պաշտպանված
դարձնել, կառավարումն՝ ավելի ճկուն:
Իրավիճակը դիտարկենք՝ վարչության իրավաբանական ծառայության վերջին տարիների գործունեության արդյունքով. ի դեպ,
հենց այս ստորաբաժանումից է կառույցի բարեփոխումները սկսել ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը, խիստ հսկողության տակ առնելով իրավապայմանագրային դաշտի արդիականացման ու հստակեցման աշխատանքները:
2011 թվականի դրությամբ իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնում 300-ից ավելի խնդրահարույց գործ է եղել: Ուսումնասիրությունների արդյունքում շատ կարճ ժամկետում առանձնացվել են երևույթի և դրա
բացասական հետևանքների առաջացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Ակնհայտ էր, որ առաջնային խնդիրը իրավական դաշտի կարգավորումը պետք է լիներ:
Վարչության մասնագետների կողմից վերջին տարիներին լուրջ աշխատանք է կատարվել կնքվող պայմանագրերի որակի կատարելագործման, ինչպես նաև պայմանագրերի հիմքով իրականացվող պատշաճ վերահսկողության ապահովման և հնարավոր խախտումների դեպքում՝ պատշաճ դատավարական պաշտպանության ուղղությամբ:
Ձեռնարկված քայլերի, կատարված աշխատանքների ու բարեփոխումների արդյունքում ներկայումս Վարչության կողմից կնքվող
պայմանագրերը լիարժեք համապատասխանեցված են գործող օրենսդրության պահանջներին, հստակեցված են պայմանագրային կողմերի իրավունքները և պարտականությունները, սահմանված են յուրաքանչյուր չկատարած պարտավորության համար պատասխանատվության համապատասխան միջոցներ, ամրագրված է երաշխիքային և երաշխավորության ինստիտուտը, մասնավորապես՝ գրավի ինստիտուտը, իրականացվում է պատշաճ վարչարարություն:
2013-2015 թվականների հարուցված հայցերի ու բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել շուրջ 122180 406 ՀՀ դրամ գումար:
Իսկ արդեն 2016 թվականին հարուցված հայցերի ու բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 19 289 165 ՀՀ դրամ, որից մասնավորեցման գործերով՝ 15 907 504, վարձակալական գործերով՝ 3 381 661ՀՀ դրամ գումար:
Ստորաբաժանման վարույթում գտնվող գործերի քանակը տարվա ընթացքում 114 էր, որից 81 գործ՝ գումարային, 33-ը՝ այլպահանջներով: ՀՀ քաղաքացիական և վարչական դատարանների տարբեր ատյաններում 54 գործով դատական գորրծընթացներ են իրականացվում. վարչությունը հանդես է գալիս ինչպես հայցվոր, այնպես էլ պատասխանող կողմ:
Վարչության օգտին բավարարված հայցերով 41 գործ հարկադիր կատարման փուլում է:
Վարչությունը սնանկության 19 գործով հանդես է գալիս որպես պարտատեր:
Պետական բյուջեի նկատմամբ տարիների ընթացքում կուտակված պարտքերով խնդրահարույց գործերի գերակշիռ մասը
գոյացել է մինչև 2011 թվականը հարուցված հայցերով: Դրանք այսօր գտնվում են ինչպես սնանկության, այնպես էլ ԴԱՀԿ
վարույթում, հետախուզման հիմքով կատարողական վարույթներն ավարտվել են: Վարչությունը պարբերաբար եղեկատվություն
է պահանջում համապատասխան մարմիններից և պատշաճ հսկողություն իրականացնում:
Վարչության կողմից հարուցված հայցերը, շնորհիվ հետևողական աշխատանքի և իրավապայմանագրային ոլորտում վերջին տարիներին իրականացված լուրջ բարեփոխումների, հիմնականում բավարարվում են և օրինական ուժի մեջ մտնում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
697 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
976 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ