211652_close_icon
views-count3109 դիտում article-date 14:20 20-10-2021

Դամասկոսում ավտոբուսի պայթյունից 14 սիրիացի զինվորական է զոհվել

Հոկտեմբերի 20-ին Դամասկոսում 2 ականների գործի դրվելու հետևանքով ավտոբուս է պայթել։ Ինչպես հայտնում է Тасс գործակալությունը, հղում անելով SANA գործակալությանը, ականները տեղադրված են եղել նախագահական կամրջի մոտ:

Պայթուցիկ սարքերը գործի են դրվել ահաբեկչի կողմից:

Զոհվել է 13 սիրիացի զինծառայող, ևս 3 մարդ վիրավորում է ստացել: Սակրավորները վնասազերել են մերձակայքում տեղադրված ևս 1 ական։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր