Սիրիացի զինծառայողները Դամասկոսում գրոհայինների խումբ են լիկվիդացրել
Սիրիացի զինծառայողները Դամասկոսի կենտրոնից 8 կմ հեռավորության վրա գտնվող Խարասթու արվարձանում վարձու զինվորների խումբ են լիկվիդացրել։ Նրանք բոլորը «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման անդամներ են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
«Գրոհայինները փորձել են դեպի Հոմս և Հալեպ տանող ստրատեգիական նշանակություն ունեցող ավտոճանապարհ փակել»,֊ հայտնել է զինվորական աղբյուրը։ Ըստ նրա խոսքերի՝ մարտական գործողությունների ընթացքում կառավարարական ուժերը 17 ահաբեկչի են ոչնչացրել, ևս 6֊ը գերի են վերցվել։
Նշենք, որ Դամասկոսի արևելյան արվարձաններում անընդմեջ գնդակոծումներ են ընթանում։