211652_close_icon
views-count2221 դիտում article-date 15:02 19-10-2021

Այսօր՝ հրետանավորի օրը, Ալբերտի հորը հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Հարգելի՛ հայրենակիցներ
Հրամանագրիս համաձայն՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման:

Այսօր՝ հրետանավորի օրը, Երևանում՝ Արցախի ներկայացուցչությունում, Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը։

Ալբերտին շնորհված պարգևը գնահատանք է մեր բոլոր հրետանավորներին, ովքեր արցախյան պատերազմների ժամանակ ցուցաբերել են անմնացորդ նվիրում և կամք…»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝Արտակ Հովհաննիսյանը, հայտնել էր իր ՖԲ էջում, որ որդուն՝ Ալբերտ Հովհաննիսյանին, շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։ 

Նմանատիպ նյութեր