4344 դիտում
11:28 17-10-2021
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1697, մահվան՝ 24 նոր դեպք
Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1697 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 281 991-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 5778 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հոկտեմբերի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1233 է: Երեկվա ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 24 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7011-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 790 է, ընդհանուր առողջացածներինը՝ 253 936, փաստացի բուժվողները 21 044 են: Մեկ օրում արվել է 11 466 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 886 064 թեստավորում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
304 դիտում
15:31 23-04-2024
Ես հրաժարական չեմ տալիս, մարդիկ ասում են՝ մեզ անտե՞ր ես թողնում․ Կիրանցի վարչական ղեկավար