Բաքվում առևտրի կենտրոն է հրդեհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաքվի կենտրոնական մասում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Metro City առևտրի կենտրոնի՝ 300քմ մակերեսով տարածքում։
Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը, հրդեհի մարմանը ներգրավվել է 21 հրշեջ մեքենա և պետական հրշեջ ծառայության 105 աշխատակից:
Կրակը տարածվել է մոտակա մի քանի օբյեկտների վրա: Հարևան փողոցներով երթևեկությունը սահմանափակվել է: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել մի շարք ուղևորատար ավտոբուսների երթևեկության ռեժիմում: