211652_close_icon
views-count1600 դիտում article-date 20:12 15-10-2021

Վիրավորանքի համար անձին չեն կարող կալանավորել, սա հակասում է եվրոպական կարգին. Արա Ղազարյան

hraparak.am-ը գրում է. Դեռ 2007 թվականին ԵԽԽՎ-ն բանաձև էր ընդունել, որի վերնագիրն էր «Դեպի վիրավորանքի և զրպարտության ապաքրեականոցում»։ Հիմա այստեղ օրենսգրքի 137.1 հոդվածը քրեականացնելն ինքնին նահանջ է ժողովրդավարությունից։ Այս մասին քիչ առաջ «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնած «Դեպի բռնապետություն.Հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում ասաց քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

«ԵԽԽՎ-ի այդ փաստաթուղթը պարտադրում էր ամբողջությամբ վերացնել վիրավորանքի դեպքում կիրառվող կալանավորման պատիժը, իսկ Հայաստանի Հանրապետության նոր ընդունած Քրեական օրենսգրքի 137.3 հոդվածը, ծանրացնող հանգամանքի դեպքում, նախատեսում է կալանավորում:Քրեական օրենսգրքի այդ հոդվածը միանշանակ հակասում է եվրոպական հանրային կարգին, իսկ վերջինս եվրոպական մտածելակերպ է, նրա Սահմանադրության դրույթ։Այդ իմաստով Հայաստանի Սահմանադրական դատարանը միանշանակ ունի հնարավորություն հակասահմանադրական ճանաչելու հոդվածը, քանի որ մենք Եվրոպայի առաջ ունենք ստանձնած  պարտավորություններ։

Եվրոպական կարգին հակասում է օրենքի մեկ այլ դրույթ, ըստ որի, պաշտոնատար անձին վիրավորելու համար ավելի խիստ պատիժ է սահմանվում, քան սովորական քաղաքացու դեպքում:

Մանրամասներն՝ այստեղ

 

Նմանատիպ նյութեր