854 դիտում
16:20 15-10-2021
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ֆրանսիացի բժիշկների պատվիրակությանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում են Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը, Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի համակարգող Լևոն Խաչատրյանը, Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների կենտրոնի արտաքին կապերի ղեկավար Ֆլորանս Վեբերը, Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների կենտրոնի նախկին նախագահ Դիդիե Ուսսընը:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն:
Ողջունելով հյուրերին` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Փարիզում և Երևանում ֆրանսիացի բժիշկների հետ ունեցած աշխատանքային հանդիպումներով ամրապնդվել են գործնական կապերն ու համագործակցության հնարավորությունները, որոնք նաև ջերմ մարդկային հարաբերություններ են ձևավորել: Նախարարը վստահություն է հայտնել, որ բժշկության ասպարեզում համալսարանական նոր կապերի ստեղծումն ու հատկապես մասնագետների և ուսանողների փոխանակման կրթական ծրագրերի իրականացումը կնպաստեն Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը:
Ֆրանսիացի հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար` փաստելով, որ իրենց համար հավասարապես կարևոր է համագործակցությունն ինչպես բժշկության, այնպես էլ կրթության և մշակույթի ուղղությամբ:
Նշենք, որ ֆրանսիացի բժիշկները Երևանում մասնակցել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովին: Այն կազմակերպվել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի (Assistance publique – Hôpitaux de Paris (AP -HP), Լիոնի համալսարանական հիվանդանոցների և Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանավորության ներքո:

Նմանատիպ նյութեր
610 դիտում
19:56 17-02-2023
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Բյորն Բերգեի գլխավորած պատվիրակությանը
949 դիտում
21:34 10-10-2022
ՄԻՊ-ն ընդունել է ֆրանսիացի պաշտոնատար անձանց, լրագրողների ու իրավաբանների պատվիրակությանը
658 դիտում
18:50 03-05-2024
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկների հետ
Այս բաժնից
481 դիտում
17:28 18-05-2024
Սա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին