25525 դիտում
17:44 14-10-2021
Հանգանակված ողջ գումարը, ԵՀՄ որոշմամբ, կհատկացվի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին՝ ուսման ծախսերը հոգալու համար․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 9-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Հայերի Միության համաժողով, որին ներկա էին եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ Բելգիայից, Բուլղարիայից, Իսպանիայից և Ռուսաստանից։ Համաժողովին ներկա էր նաև Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար Մարիամ Գևորգյանը։
Համաժողովի օրակարգը ներկայացրեց ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանը:
Քննարկվեցին համայնքային, հայապահպանմանը, ազգային միասնությանը, Հայաստան-սփյուռք համագործակցությանը, միության գործունեության վրա համավարակի ազդեցությանը, Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությանը, ԵՀՄ ղեկավար կազմի Հայաստան-Արցախ այցին, Բարսելոնայում ԵՀՄ նորաստեղծ կենտրոնի կողմից իրականացվելիք, ինչպես նաև՝ Եվրոպայում հայկական դեսպանատների և հայ համայնքների միջև համագործակցության ծրագրեր և խնդիրներ:
Քննարկվեցին նաև հայկական համայնքների համար Հայ առաքելական եկեղեցու դերին և կարևորությանը վերաբերող հարցեր:
Տեղի ունեցավ պարգևատրման արարողությամբ, որի ժամանակ ԵՀՄ պատվավոր անդամի կոչումով պարգևատրվեցին և հատուկ շնորհակալագրեր հանձնվեցին Միության մի շարք անդամներին և գործընկերներին:
Համաժողովից հետո՝ հոկտեմբերի 10-ին, կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված բարեգործական համերգ, որի ժամանակ հանգանակված ողջ գումարը, ԵՀՄ որոշմամբ, կհատկացվի պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին՝ ուսման ծախսերը հոգալու համար:
Համերգին ելույթով հանդես եկան Հայաստանից ժամանած երգիչ-երգչուհիներ՝ Վարդան Բադալյանը, Դավիթ Խաչատրյանը, Եվա Եգանյանը, դուդուկահար Հովհաննես Կարախանյանը, ինչպես նաև Բարսելոնայի «Հայք» պարային համույթը:
Երեկոն Վարում էր ԵՀՄ հայաստանյան ներկայացուցիչ Վարդան Թադևոսյանը:
Համերգային ծրագրի ավարտից հետո ԵՀՄ բարձրագույն հուշամեդալով հետմահու պարգևատրվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, Արցախի հերոս, իսպանաբնակ Արմեն Կնյազյանը: Հուշամեդալը հանձնվեց հերոսի կնոջն ու դստերը:
Երկօրյա այցի ավարտին ԵՀՄ անդամները, Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, ծաղկեպսակ դրեցին բարսելոնաբնակ հայ գործարար Արման Մայիլյանի նախաձեռնությամբ վերջերս «Սանտա Մարիա Ռեյնա» եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանությունը հիշատակող խաչքարի առջև։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
919 դիտում
12:23 23-11-2023
Կառավարությունը 2 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար
963 դիտում
15:06 21-04-2020
Ճապոնիայի կառավարությունը չի հաստատում լրացուցիչ ծախսերը հոգալու մասին համաձայնագիրը
Այս բաժնից
16831 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ