211652_close_icon
views-count3376 դիտում article-date 13:20 23-11-2018

ԱԱԾ-ն հերքում է լուրերը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգությա ծառայությունը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Ազգային անվտանգության ծառայության կողմից «Հայաստան» համահայկական հիմադրամին տրամադրված հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: ՀՀ ԱԱԾ-ն այդ առնչությամբ պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական և սոցալական կայքերում լուրեր են շրջանառվում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԱԱԾ կողմից հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: Այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից և դրան ավելացվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի մեկ ամսվա աշխատավարձը»:

Նմանատիպ նյութեր