211652_close_icon
views-count972 դիտում article-date 18:24 14-10-2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով Երևանում է

Հոկտեմբերի 14-ին  ԱՀ  ԱԺ  նախագահ  Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ- ում  Արցախի  Հանրապետության  կառավարության  օպերատիվ  շտաբ: 

Արցախի խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է շտաբի աշխատանքների ընթացքին և իրականացվող ծրագրերին:

Շտաբի պետի տեղեկացմամբ՝ 30 և 68 հազարականների տրամադրման ծրագիրն այլևս չի գործում, սակայն ՀՀ կառավարության կողմից քննարկվում է 50 և 25 հազարականների տրամադրման ծրագրի գործարկման հնարավորությունը:

Միքայել Վիրաբյանը նշել է, որ հիմք ընդունելով բնակիչների հետ հանդիպումները, լսելով նրանց բողոքները, առաջարկել է բռնի տեղահանված յուրաքանչյուր անձին պետության կողմից կշռված միջինով տրամադրել ֆինանսական օժանդակություն այն հաշվով, որ նրանք կարողանան հատուցել կումանալ, այդ թվում նաև՝ բանկվարձի և սննդի ծախսերը:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հավանություն է տվել Միքայել Վիրաբյանի տեսակետներին և պատրաստակամություն հայտնել համակողմանի օժանդակել այդ խնդիրների լուծմանը:

Նմանատիպ նյութեր