211652_close_icon
views-count1048 դիտում article-date 18:38 26-08-2022

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Օգոստոսի 26-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ  աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։

Խորհրդարանի  ղեկավարը խոսել է սեպտեմբերի 2-րդ կեսին  նախատեսվող ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական նիստ գումարելու և օրակարգ ձևավորելու մասին։

Ձևավորվող օրակարգում կընդգրվեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

Քննարկվել է նաև ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել  Ազգային ժողովի հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00 –ին, Վերածննդի հրապարակում Արցախի Հանրապետության հռչակմանը նվիրված հանրահավաքի կազմակերպմանը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
 

Նմանատիպ նյութեր