Արցախի ԱՆ ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի ուսումնական հաստատություններ, պետական հիմնարկներ
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում իրականացվող կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում Արցախի առողջապահության նախարարության կողմից կատարվել են են մի շարք միջոցառումներ:
ԱՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները այցելել են մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող հանրակրթական և ուսումնական հաստատություններ, պետական հիմնարկներ և տրամադրել դիմակներ ու ախտահանիչ միջոցներ (ալկոգել, ալկոսփրեյ):
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: