Բակո Սահակյանը Շուշիում և Ստեփանակերտում այցելել է մի շարք վարչական և ուսումնական հաստատություններ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին Շուշիում և Ստեփանակերտում այցելել է մի շարք վարչական և ուսումնական հաստատություններ, ինչպես նաև կառուցվող օբյեկտների շինհարթակներ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, առկա խնդիրներին և անելիքներին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերը բարձր որակով և նախատեսված ժամկետներում ավարտելու ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: