Առողջապահության նախարար Ավանեսյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հոկտեմբերի 13-15-ը գործուղում է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ։
«Անահիտ Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Կանանց երրորդ եվրասիական համաժողովին»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
Նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում արդյունքների մասին պետք է հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։