ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
                        Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա:
 
Գործուղման շրջանակներում նախարարը մասնակցելու է համառուսաստանյան ցուցահանդեսային համալիրում (ВДНХ) հոկտեմբերի 8-11-ն  անցկացվող «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսին մասնակցելու են աշխարհի ավելի քան 25 երկրների և ՌԴ  70 տարածաշրջանների ներկայացուցիչներ:
 
Նախարար Սերգո Կարապետյանն այցելելու  է նաև ցուցահանդեսի հայկական տաղավար, որտեղ ներկայացվելու են հայաստանյան ավելի քան 15 ընկերությունների ագրոպարենային տարբեր արտադրատեսակներ ու մթերքներ:  
 
Այցի ընթացքում նախարարը կմասնակցի նաև  «ԱՊՀ ագրոպարենային շուկա. ինտեգրացիա, ներդրումներ և հեռանկարներ» թեմայով երկրորդ միջազգային ներդրումային ագրոֆորումին:
 
Նախատեսված է նաև առանձին հանդիպում ՌԴ գյուղատնտեսության նախարար Ն. Ֆյոդորովի հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

