211652_close_icon
views-count31231 դիտում article-date 21:24 11-10-2021

Սարիթաղցիներն ասում են. «էլիտար շենքի մոտ չգիտես ում ուղեղի փայլատակման հետևանքով վխտում են առնետներ, թափառող շներ ու կատուներ». պատճառը աղբն ու գարշահոտությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Արդեն տևական ժամանակ է, Սարի Թաղի 7-րդ փողոցի բնակիչները ահազանգում են SHAMSHYAN.com և հայտնում, որ  Սարի Թաղում գտնվող միակ 10 հարկանի էլիտար շենքի դիմաց վխտում են առնետներ և թափառող շներ ու կատուներ:

Ինչպես նշում են բնակիչները, պատճառը ինչ-որ մեկի ուղեղում ծագած դարակազմիկ միտքն է, ով  նշված շենքի մոտ տեղադրել է տվել աղբամաններ, որից հետո նշված վայրում սկսել է տիրել  գարշահոտություն:

Եթե նախկինում աղբարկղները տեղադրված էին բոլորովին այլ տեղ ու կանոնավոր հեռացնում էին աղբը, ապա հիմա պատկերը բոլորովին այլ է: Ստացվում է՝ Սարի Թաղն էլ ունի էլիտար շենքին  վայել «էլիտար աղբանոց», «էլիտար կռիսանոց»:

Բնակիչները ուզում են՝ այս հրապարակմամբ Երևանի քաղաքապետարանի ու էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատասխանատուները հետևություններ անեն ու այս գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը վերացնեն, նամանավանդ, որ դրա հարևանությամբ կա նաև դպրոց, մանկապարտեզ, դեղատուն:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր