Երևանյան լիճը մաքրվում է. աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային և շինարարական աղբն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությունը սկսել է Երևանյան լճի մաքրման այս տարվա աշխատանքները:
Լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով:
Երևանյան ջրամբարը կառուցվել է 1970թ.-ին՝ Հրազդան գետի վրա, նախկին Նոր Կողբ գյուղի վայրում: Այն լուծում է ոչ միայն ոռոգման ջրի պաշարների ապահովման խնդիրը, այլև հաշվի առնելով Երևանի կլիմայական չոր պայմանները՝ ամռանը մեղմում է քաղաքի միկրոկլիման: