8205 դիտում
22:22 31-05-2020
Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա և բազմաթիվ վնասվածքներ պատճառել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Այստեղ արդեն երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն»:
Սևակ Դերձյանը նաև նշել է, որ դեպքը տեղի է ունեցել երեխայի տան բակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1177 դիտում
14:56 03-01-2025
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
1288 դիտում
14:33 03-01-2025
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը․ Աղազարյան