Մեսին հարավամերիկյան նոր ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2022թ. աշխարհի առաջնության որակավորման մրցաշարում Արգենտինայի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Ուրուգվային:
Արգենտինացիների կազմում առաջին գոլի հեղինակը դարձել է Լիոնել Մեսին, որի համար սա 80-րդ գնդակն էր հավաքականում:
Այդպիսով, Մեսին Հարավային Ամերիկայի առաջին ֆուտբոլիստն է, որը հասել է այդ ցուցանիշին: Երկրորդը Պելեն է՝ 77 գոլ Բրազիլիայի հավաքականի կազմում:
Բացի այդ, 34-ամյա արգենտինացին աշխարհում ընդամենը հինգերորդ խաղացողը դարձավ, որը հավաքականի կազմում 80 գոլ է խփել: Մինչ այդ նման ցուցանիշի կարողացել էին հասնել Կրիշտանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 112 գոլ), Ալի Դաեին (Իրան, 109), Մոխտար Դահարին (Մալայզիա, 89) և Ֆերենդ Պուշկաշը (Հունգարիա, 84):