211652_close_icon
views-count2234 դիտում article-date 16:12 22-11-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է իրականացնել ագրոմիջոցառումներ լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ

Հաշվի առնելով 2018 թվականին լոլիկի հարավամերիկյան ցեցի (Tuta absoluta) մեծ տարածումն ու զարգացումը և դրա հետևանքով մորմազգի մշակաբույսերի (լոլիկ, սմբուկ, տաքդեղ, կարտոֆիլ և այլն) ցանքերին հասցված վնասը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու հողօգտագործողներին ընթացիկ տարվա աշնան-ձմռան ամիսներին իրականացնել հետևյալ ագրոմիջոցառումները՝ • աշնանը՝ բերքահավաքից հետո, հավաքել և ոչնչացնել կամ առնվազն 50 սմ խորությամբ հորել մորմազգի մշակաբույսերի փրերը (կանաչ զանգվածը), ինչպես նաև դաշտերը շրջապատող հարակից տարածքների մորմազգի մոլախոտային բուսականությունը, • դաշտերում, որոնք նախատեսվում են հաջորդ տարի մորմազգի մշակաբույսերի ցանքի կամ սածիլման համար, ուշ աշնանը կատարել հողի խորը վար, • ձմռանը՝ հունվար ամսին, երբ հողը սառած է, կատարել կրկնավար, որի արդյունքում վարելաշերտի ստորին հատվածում պատսպարված վնասատուներն ու հիվանդությունների հարուցիչները, տեղափոխվելով հողի մակերես, կոչնչանան: • կիրառել ցանքաշրջանառություն, մորմազգիներով նախկինում զբաղեցրած տարածքներում բացառել նույն ընտանիքի մշակաբույսերի մշակությունը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ բարձր արդյունավետություն ապահովելու համար պետք է կիրառել պայքարի համալիր միջոցառումներ: 2019 թվականի վեգետացիայի ընթացքում անհրաժեշտ պայքարի միջոցառումերի վերաբերյալ հողօգտագործողներին պարբերաբար կտրվի համապատասխան մասնագիտական խորհրդատվություն ու աջակցություն: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր