Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտարարություն է տարածել
2021թ․ հոկտեմբերի 17-ին, ինչպես նաև 2021թ․ նոյեմբերի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2021թ․ հոկտեմբերի 9-ին և 10-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10․00-ից մինչև 17․00-ն՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից:
Ընդ որում, 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար համապատասխան համայնքը սպասարկող անձնագրային ծառայությունները քաղաքացիներին տրամադրելու են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ․ հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամաբ սահմանված տեղեկանքները։