211652_close_icon

Սաուդյան արաբները գնեցին «Նյուքասլը»

views-count3533 դիտում article-date 23:18 07-10-2021
Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումների Պետական Հիմնադրամն (PIF – Public Investment Fund) ընդգրկող կոնսորցիումը դարձավ անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի նոր սեփականատերը:
 
Պրեմիեր-Լիգան հայտնել է, որ կողմերի միջև բոլոր իրավաբանական տարաձայնությունները հարթվել են, ստացվել են հստակ երաշխիքներ, որ Սաուդյան Արաբիայի թագավորությունը չի վերահսկելու ակումբը:
 
Այդպսով, 14 տարի ակումբը տնօրինող Մայք Էշլին ավարտեց այն վաճառելու գործընթացը:
 
Նշվում է, որ գործարքի արժեքը կազմել է 300 մլն ֆունտ:

Նմանատիպ նյութեր