Սաուդյան Արաբիայից ներդրողները պատրաստվում են գնել «Նյուքասլը»
Սաուդյան Արաբիայի մի խումբ ներդրողները համաձայնության են եկել «Նյուքասլի» սեփականատեր, գործարար Մայք Էշլիի հետ՝ ակումբը 300 մլն ֆունտով գնելու շուրջ:
Գումարի 80%-ը կվճարի սաուդյան Public Investment Fund ներդրումային հիմնադրամը, մնացած 20%-ը հավասար հիմունքներով կհատկացնեն Սթեյվլիի PCP Capital Partners ընկերությունն ու Դևիդ և Սայմոն Ռուբեն եղբայրները:
Գործարքը դեռ ստանա Պրեմիեր-լիգայի հավանությունը, ինչը կարող է մի քանի շաբաթ տևել:
«Նյուքասլի» հիմնական հաջողությունները եղել են 1990-ականներին. թիմը երկու անգամ առաջնությունում երկրորդ տեղ գրավեց: 2000-ականներին ակումբը բազմիցս ֆինանսական խնդիրներ ուներ և նույնիսկ լքել էր Պրեմիեր-Լիգան: Ներկայումս դադարեցված ԱՊԼ-ի առաջնությունում «Նյուքասլը» զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:
Արաբական ներդրումները վերջին տասնամյակում կարևոր դեր են խաղում եվրոպական ֆուտբոլում: Շեյխերին են պատկանում մասնավորապես «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն: