14107 դիտում
12:18 30-05-2021
«Կանաչ հեքիաթ» ընկերության տնօրենն ու նրա ընտանիքի անդամները Գավառի մանկատան սաներին հեքիաթային տոն պարգևեցին. մինչ այդ երեխաների համար առևտրային կենտրոններից գնեցին նրանց նախընտրած հագուստները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 29-ին, հերթական անգամ Գավառի մանկատուն էին այցելել «Կանաչ հեքիաթ» ընկերության աշխատակիցները՝ տնօրեն Բալաբեկ Քոչարյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մանկատուն էր այցելել իր ընտանիքի անդամների հետ ու սա հերթական բարեգործական ակցիան էր նրանց կողմից:
Երեխաների պաշտպանության միջազգային տոնին ընդառաջ և իր ու իր ընտանիքի ամդամների սկզբունքին հավատարիմ, նրանց կողմից ավանդույթ դարձած՝ կրկին մանկատան երեխաները մի քանի ժամ շփվեցին միմյանց հետ:
Մանկատան երկարամյա տնօրեն, իսկական հայ՝ Նիկոլայ Նալբանդյանի ուղեկցությամբ երեխաների համար Բ. Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները Գավառի հանրահայտ առևտրային կենտրոններից ձեռք բերեցին իրենց իսկ նախընտրած հագուստներ, կոշիկներ և այլ անհրաժեշտ պարագաներ:
Մինչ երեխաները առևտրի կենտրոններոմ նոր հագուստներն էին ընտրում, մանկատան ճաշարանում հյուրասիրությունն էր պատրաստվում ու վերադառնալով, տեղում՝ որպես օրվա խորհրդանիշ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, փոքրիկ հյուրասիրություն իրականացվեց նրանց համար:
Երեխաները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Մեզ համար «Կանաչ հեքիաթ» -ի ընտանիքի անդամների այցելությունը էլ երբեք անակնկալ չէ:
Նրանք մեր մանկատան սիրված հյուրերից ու բարեգործներից են:
Պարզապես անակնկալ էր, որ մեզ մանկատնից տեղափոխեցին էդ մեծ խանութներ, որտեղ մենք մեր ձեռքով ընտրեցինք մեր ուզած վառ ու գույնզգույն շորերը:
Շնորհակալություն մանկատան բոլոր բարեկամներին, բարեգործներին, առաջին հերթին՝ մեր ծնող՝ ընկեր Նալբանդյանին ու մանկատան ողջ կոլեկտիվին, քանի որ նրանց ներկայությունն ու հոգատար վերաբերմունքը մոռացության է տալիս, որ մենք մանկատան սաներ ենք:
Շնորհակալություն «Կանաչ հեքիաթ»-ի ողջ անձնակազմին, ովքեր հերթական անգամ այցելելով մեզ, մեզ հեքիաթային տոն պարգևեցին»:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+