Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ տիկին դեսպանին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Պարոն Մարությանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված 3 խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Անն Լույոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Տիկին Լույոն շրջեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Նա գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, ապա այցի ավարտին եղավ նաև թանգարանի պատկերասրահում, որտեղ ներկայացված է «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցադրությունը:
Շնորհակալություն հայտնելով տիկին Անն Լույոյին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրեց ՀՑԹԻ վերջին հրատարակություններից: