211652_close_icon
views-count325 դիտում article-date 11:59 09-09-2026

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

Դեսպանին հուշահամալիրում դիմավորել և ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի  պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Ֆլորիան Էսկյուդիեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։

Դեսպանը շրջայց է կատարել հուշահամալիրի տարածքում և ծանոթացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պատմությանն ու խորհրդին։
 

Նմանատիպ նյութեր