211652_close_icon

Ոստիկանության զորքերի հերթական զորախումբը վերադարձավ մարտական հերթապահությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1943 դիտում article-date 19:56 05-10-2021
Օրերս ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները վերադարձան դիրքերից։ Նրանց դիմավորեցին ոստիկանության զորքերի ղեկավար կազմը, ծառայակից ընկերներն ու հարազատները։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը ոստիկան-սահմանապահներին փոխանցեց ոստիկանության պետ Վահե Ղազարյանի երախտիքի խոսքերը և շնորհակալություն հայտնեց  սահմանապահ առաքելությունը նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։ Այնուհետև մարտական հերթապահության մեջ աչքի ընկած մի խումբ ծառայողների հանձնվեցին պարգևներ։ Միջոցառումն ավարտվեց սահմանապահ-ոստիկանների հանդիսավոր երթով։

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր