875 դիտում
19:08 22-11-2022
Մարտական հերթապահությունից վերադարձած փրկարարները պարգևատրվել են
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից կազամավորված ջոկատները ՊՆ հաստատված պլանի համաձայն 25-օրյա վարժական հավաքներից հետո վերադարձել են ծառայության։ Վերապատրաստում անցնելուց հետո ԱԻՆ ջոկատները հենակետերում իրականացրել են 14-օրյա մարտական հերթապահություն։
Մարտական հերթապահությունից վերադարձած փրկարարներին ՀՀ ՊՆ N զորամասում դիմավորել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։
Փրկարար ծառայողները զորամասի հրամանատարի կողմից պարգևատրվել են շնարհակալագրերով։
ԱԻՆ շարահրապարակում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է փրկարար ծառայողների հետ, զրուցել անձնակազմի հետ, շնորհակալություն հայտնել վարժական հավաքի ժամանակ իրականացրած պատշաճ ծառայության համար։
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով՝ գերատեսչության հետ սերտ համագործակցության համար պարգևատրվել են ՀՀ ՊՆ N զորամասերի հրամանատարներ:
Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությունը կրում է շարունակական բնույթ, փրկարար ծառայողները մշտապես պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները։

Նմանատիպ նյութեր
1883 դիտում
19:56 05-10-2021
Ոստիկանության զորքերի հերթական զորախումբը վերադարձավ մարտական հերթապահությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
700 դիտում
19:33 27-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը
439 դիտում
19:12 27-12-2024
Տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ամբողջ համակարգի վրա. Արաքսիա Սվաջյան
622 դիտում
19:01 27-12-2024
Կառավարությունը սահմանել է կարևորագույն օբյեկտների պետական պահպանության նոր չափորոշիչներ