211652_close_icon
views-count8844 դիտում article-date 13:20 05-10-2021

Դը Գոլի գալն առաջինը իրենց թաղում՝ Փոս Փարիզում իմացան․ Սպարտակ Ղարաբաղցյանը 70 տարեկան է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Yerkir.am

Եթե ասելիք ունես, եթե ծնվել ես ապրելու համար՝ 70 տարեկանը մեծ տարիք չէ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց գրող, հրապարակախոս, սցենարիստ, ՀՅԴ անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը, որի 70-ամյա հոբեյանն է լրացել և դստրերը, իբրև նվեր, հրատարակել են նրա պատմվածքների ժողովածուն՝ «Փոս Փարիզ» խորագրով։

60-ականներին դը Գոլի գալը Խորհրդային Միություն առաջինն իրենց թաղն է իմացել․ ֆրանսահայերը շատ էին և, առիթն օգտագործելով, մի մասը վերադարձան Ֆրանսիա։ Ով Ֆրանսիա էր գնում, ասում էին՝ Դը Գոլը դրանց քեռին է։ Ֆրանսիա գնացողներին անգամ թույլ չէին տվել, որ հարևաններին հրաժեշտ տան՝ հրահանգ կար, որ գիշերով պետք է գնան։

«Մեր թաղում ֆրանսերեն թերթ կարդացող կար՝ այն ժամանակ կոմունիստական ուղղվածությամբ թերթեր կային, որ չէին արգելվում, իրենք ստանում էին, և իրենց խոսակցություններից լուրերը հասնում էին քեզ, ինչքան էլ մոտ կանգնած չլինեիր։ Մի տեսակ լրատվական առաջին աղբյուրը մեր թաղն էր․ կար բամբասանքի ձև, կար նաև թաքուն խոսելու տարբերակը, որ հանկարծ մյուսը չլսի, որովհետև գիտեին, որ արգելված բաներ կան»,-պատմեց գրողը։

Սպարտակ Ղարաբաղցյանենց թաղը Փոս Փարիզն էր՝ 3-րդ մասում․ դիրքով փոս էր, և որովհետև սփյուռքահայերը շատ էին՝ Փարիզ։ Ամեն նորություն, մինչև Երևանի կենտրոն հասնելը, իրենց թաղում արդեն կար՝ հագուստից սկսած մինչև լուրերը։

Բեյրութից ներգաղթած հարևանը ամեն առավոտ սուրճն էր բովում՝ բույրը տարածելով թաղով մեկ։ Ամեն մարդու հետ, սակայն, սուրճ չէին խմում՝ միայն ամենանեղ շրջանակով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր