Հայկական եռագույնը՝ «Օլիմպիկ» - «Գալաթասարայ» խաղին
Հայ երկրպագուները երեկ Մարսելում ներկա են գտնվել Եվրոպա լիգայի խմբային փուլի «Օլիմպիկ»-«Գալաթասարայ» խաղին և տրիբունաներում պարզել հայկական եռագույնը:
«Մերոնք երեկվա Մարսելի «Օլիմպիկ»-«Գալաթասարայ» խաղին»,- ասվում է Հայաստանի հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» FAF շարժման ֆեյսբուքյան էջում տարածված գրառման մեջ:
Հիշեցնենք՝ հանդիպումը կայացել է Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում և ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով: